ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)

Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)
13.05.2025 | 10:40

Երեկվա սկանդալային բացահայտումը ողջ աշխարհին ակներև դարձրեց, թե այսօր ովքեր են ղեկավարում Եվրոպայի առաջատար պետությունները: Եթե հակիրճ՝ թմրամոլ ու բարոյազուրկ անձանց «կոդլը»:

2025թ. մայիսի 12- ին, ինչպես արդեն հայտնի է, համացանցում հայտնված եվրոպացի առաջնորդների վարկաբեկիչ պահվածքով տեսանյութը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում։ Կադրերում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանկարծակի ներս մտած լրագրողներից հապճեպ թաքցնում է կասկածելի թղթե փաթեթիկ, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ձեռքով ծածկում է փոքրիկ գդալ հիշեցնող առարկան:

«Ինչ է այդ գաղտնի փոքրիկ փաթե՞թը։ Նրանք, ովքեր Մակրոնին վատ են համարում, կարծում են, որ դա կոկաին է»,- իր տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի նախագահը հրաժարվել է մեկնաբանել խորհրդավոր փաթեթի բովանդակությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում:

Համացանցի օգտատերերը, ինչպես տեղեկանում ենք Life.ru- ի հրապարակումից , Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին կասկածում են թմրանյութերի օգտագործման մեջ: Կիևից վերադառնալու ճանապարհին լրագրողները գնացքի կուպեում մտել են քաղաքական գործիչների մոտ և նրանց գտել երկիմաստ իրավիճակում։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, որ Մակրոնի և Մերցի առջև դրված սեղանին դրված է սպիտակ փոշիով փոքրիկ փաթեթ ու յուրահատուկ գդալ: Դժվար չէ հասկանալ, որ այդ տարօրինակ գդալը նախատեսված է կոկաինի փոշու ճիշտ այնպիսի չափաքանակ վերցնելու համար, որը կբացառեր գերդոզավորումը, այսինքն՝ Մակրոնի և Մերցի սատկելը…

Լրագրողների հայտնվելուն պես քաղաքական գործիչներն անակնկալի են եկել, որից հետո Ֆրանսիայի առաջնորդն արագ թաքցրել է տարօրինակ փաթեթը, իսկ Մերցը ձեռքով ծածկել է գդալիկը։ Օգտատերերը մեկնաբանություններում միաբերան հայտարարել են, որ սա ամենասովորական կոկաին է, իսկ ինչ- որ մեկը նույնիսկ կատակել է, որ պաշտոնյաները Կիևում գնացել են իրենց «թմրադեղերի մատակարարի» մոտ։

«Երեք ռազմատենչ իդիոտներ անհարմար զգացին, երբ օպերատորները ժամանեցին իրենց գիշերային հավաքույթի կեսին»,- կատարվածը մեկնաբանելով, գրել է Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում:

Գնացքի ճամփորդախցիկում Մակրոնի և Մերցի հետ է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը ոչ մի կասկածելի բան չի անում, բայց կարծես այն նույն տղան է, որը մորը համոզում է, որ «մյուս տղաներն են ծխել, իսկ ինքը կողքին կանգնած է եղել»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Կիև լուրջ մտահոգություններ է առաջացնում և թվում է բարոյական խորը անկման դրսևորում. այս մասին RT- ին ասել է Ֆիլիպոն։

«Կա նույնիսկ մի պահ, երբ Մակրոնը տեսախցիկների առաջ շտապում է ինչ- որ բան թաքցնել, անհասկանալի է, ինչ- որ սպիտակ բան»,- ասել է Ֆիլիպոն:

Նախօրեին ն կտրուկ է արձագանքել սոցցանցերում հայտնված տեսանյութին, որտեղ Մակրոնը, Մերցը և Սթարմերը փորձում են լրագրողներից թաքցնել տարօրինակ սպիտակ փաթեթը: Նա հեգնանքով է մեկնաբանել իրավիճակը՝ նշելով, որ նման պահվածքը սովորական պրակտիկա է դարձել եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում: Ելնելով գնացքում կատարված տեսագրությունից, Զախարովան տելեգրամյանիրալիքում Մակրոնին, Մերցին և Սթարմերին մեղադրել է թմրամոլության մեջ, որը, նրա խոսքով, նորմ է դարձել եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում:

«Ինչպես անեկդոտում, ֆրանսիացին, անգլիացին և գերմանացին նստեցին գնացք և … շնչեցին։ Ըստ երևույթին, այնքան, որ լրագրողների ժամանումից առաջ մոռացել են հեռացնել պատճառահետևանքային կապերը (փաթեթիկն ու գդալիկը)»,- նշել է Զախարովան։

Նա նաև պատմել է, թե ինչպես է 2022թ. զրույց ունեցել արևմտյան դեսպանի հետ, որի ընթացքում վերջինս ասել է, որ եվրոպական շատ առաջնորդներ նստած են թմրանյութերի վրա, ուստի նրանց շրջանում դա նորմալ երևույթ է։

Ամերիկացի նախկին հետախույզ և վերլուծաբան Սքոթ Ռիտերը X սոցցանցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կիև կատարած այցի ժամանակ թմրանյութեր օգտագործելու մեջ: Նա նաև քննադատել է արևմտյան ԶԼՄ-ներին՝ թեման անտեսելու համար: Ռիտերը վրդովմունք է հայտնել, որ եթե նման բան տեղի ունենար ԱՄՆ նախագահի հետ, ամերիկյան ԶԼՄ- ները մեծ աղմուկ կբարձրացնեին, մինչդեռ Ֆրանսիայի առաջնորդի դեպքում արևմտյան մամուլը լռում է:

«Կարծես բոլորը հասկանում են, որ Եվրոպան կառավարում է մի խումբ թմրամոլներ ու կոկաինագործներ»,- ասել է նա:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն այստեղ՝

https://www.youtube.com/watch?v=-Sz6cIACfB0

https://www.youtube.com/shorts/VVwYgcrALbM

https://www.youtube.com/watch?v=Q9xnKe2loYs

Դիտվել է՝ 315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ